Լրահոս

19.04.2012 16:12


Աշոտյանի թիկնապահը հարվածել է Բրյուսովի դասախոսին

Աշոտյանի թիկնապահը հարվածել է Բրյուսովի դասախոսին

Ինչպես տեղեկացնում է «HayNews.am» կայքը, քիչ առաջ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում  սկսված նոր աժիոտաժի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիկնապահներից մեկը հարվածել է բուհի ֆիզկուլտուրայի դասախոսին։

Ուսանողները դրանից հետո մեծ աղմուկ են բարձրացրել՝ Աշոտյանին ուղղված «Վախ–կոտ, վախ–կոտ» կոչերով։ Աղմուկը ներկա պահին չի դադարում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարը պիտի գնար Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան։ Առայժմ դեպքի հետ կապված նոր մանրամասներ չկան։  

 

Այս խորագրի վերջին նյութերը